«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքներով։
«Ի՞նչ կարող է տեղի ունենալ: Մենք կպարտվենք խաղում և կզիջե՞նք Պրեմիեր Լիգայի տիտղոսի համար պայքարում: Այդժամ մենք պարզապես կփորձենք հաղթել հաջորդ տարի: Ասում են՝ կյանքում ավելի կարևոր բաներ կան։ Եվ դա ճիշտ է։ Ցավալի կլինի, եթե մենք պարտվենք և չլինենք ինքներս մեզ նման։ Բայց եթե մենք ցուցադրենք մեր ֆուտբոլը, իսկ մրցակիցը կարողանա հաղթել, ապա ամեն ինչ նորմալ է։
Մեր բախտը բերել է այս իրավիճակում հայտնվելու և այս պահն ապրելու համար։ Միգուցե ես հիմա պետք է ճնշում զգայի, բայց ես դա չեմ զգում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 19:30-ին: