Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Գարեթ Բեյլի հասցեին ուղղված սուլոցները

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է թիմի հաղթանակն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղում (2:0), ինչպես նաև խոսել է այն մասին, որ «արքայական» ակումբի երկրպագուները սուլեցին հարձակվող Գարեթ Բեյլի հասցեին:

«Մենք մոտ ենք տիտղոսին, սա լավ շարք է, բայց այն դեռ չի ավարտվել, մենք պետք է շարունակենք պայքարը: Առաջիկայում երկու արտագնա հանդիպում ունենք «Սևիլիայի» և «Օսասունայի» դեմ:

Բեյլի հասցեին տրիբունաներից սուլոցնե՞րը: Երկրպագուները շատ կարևոր են, մենք դա տեսանք ՊՍԺ-ի հետ խաղում: Բեյլի հասցեին սուլեցին, բայց Գարեթը լուրջ պրոֆեսիոնալ է և եթե նա պատրաստ է լինում, ապա կարող է խաղալ»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։