Հարձակվող Ջորդան Լարսոնն այս մրցաշրջանում այլևս չի խաղա Մոսկվայի «Սպարտակում», տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա խաղացողը մինչև ամառ կասեցրել է պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ։ Շվեդ ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով տեղափոխվում է ԱԻԿ։
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում Լարսոնը 17 հանդիպում է անցկացրել, սակայն չի կարողացել դառնալ գոլի հեղինակ: