Ջորդան Լարսոնը կասեցրել է Մոսկվայի «Սպարտակի» հետ պայմանագիրը

Հարձակվող Ջորդան Լարսոնն այս մրցաշրջանում այլևս չի խաղա Մոսկվայի «Սպարտակում», տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա խաղացողը մինչև ամառ կասեցրել է պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ։ Շվեդ ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով տեղափոխվում է ԱԻԿ։

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում Լարսոնը 17 հանդիպում է անցկացրել, սակայն չի կարողացել դառնալ գոլի հեղինակ: