Դիեգո Սիմեոնե. ««Մանչեսթեր Սիթին» ավելի լավ խաղացողներ ունի, քան «Ատլետիկոն»»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ «Մանչեսթեր Սիթին» իր թիմից ավելի ուժեղ կազմ ունի, սակայն արգենտինացի մասնագետը դեռ հավատում է, որ մադրիդյան ակումբը շանսեր ունի:

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում ակումբների միջև առաջին հանդիպումը կկայանա Անգլիայում՝ ապրիլի 5-ին։

«Անկասկած, «Մանչեսթեր Սիթին» իր հայտացուցակում ունի հիանալի խաղացողներ: Վստահ եմ, որ նրանք մեզնից ավելի լավ ֆուտբոլիստներ ունեն: «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան» (Չեմպիոնների Լիգայի) ֆավորիտներ են՝ իրենց ֆուտբոլիստների առանձնահատկությունների պատճառով:

Սակայն նախորդ մրցաշրջանում մրցաշարում հաղթեց «Չելսին», իսկ նրա հաղթանակին շատերը չէին սպասում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում BBC-ն։