Ստեֆանո Պիոլին իր 100-րդ խաղն է անցկացնում «Միլանի» կազմում

«Միլանն» այժմ Ա Սերիայի 31-րդ տուրի խաղում հյուրընկալում է «Բոլոնյային» (0:0, առաջին խաղակես)։ Հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով 22:45-ին։

Այս խաղը 100-րդն է «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար Իտալիայի առաջնությունում։

Ըստ Opta-ի՝ այն դարաշրջանում, երբ հաղթանակի համար տրվում է 3 միավոր (1994/95 մրցաշրջանից սկսած), Պիոլին «Միլանի» ամենահաջող մարզիչն է մեկ խաղում վաստակած միավորների միջին քանակով՝ 2,04։