Խուան Մատան մտադիր չէ ավարտել կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան չի պատրաստվում ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա խաղացողը կարող է ընդգրկվել անգլիական ակումբի մարզչական շտաբում, սակայն առայժմ դա չի մտնում կիսապաշտպանի ծրագրերի մեջ։ Իսպանացի ֆուտբոլիստը կենտրոնացած է ակումբում իր ընթացիկ պարտականությունների վրա և ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի հունիսին՝ պայմանագրի ավարտից հետո:

Մատան «Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից» 2014 թվականի սկզբին: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը 5 հանդիպման, իսկ Պրեմիեր Լիգայում ոչ մի խաղ չի անցկացրել: