Նեյմար. «ՊՍԺ-ի նպատակը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն էր»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ասել է, որ փարիզյան ակումբը պատրաստվում էր դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

«Մենք չենք սիրում պարտվել: Պարտությունները շատ ծանր են: Դա տեղի ունեցավ Մադրիդում, բայց մենք պետք է առաջ շարժվենք։

Մեզ համար շատ ցավալի է, քանի որ ՊՍԺ-ի նպատակը եզրափակիչ դուրս գալն էր: Ցավոք, մենք շատ ավելի վաղ դուրս մնացինք։ Երկրպագուների համար դժվար է ընդունել այս պարտությունը, թիմի թույլ տված այս սխալը։ Սակայն դուք պետք է իմանաք, որ մեզ համար էլ ավելի դժվար է դա անել»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը Culture PSG-ին: