«Մանչեսթեր Յունայթեդի» ոչ բոլոր խաղացողներն են ուրախ, որ Էրիկ տեն Հագը կարող է դառնալ թիմի գլխավոր մարզիչը։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը՝ «կարմիր սատանաների» որոշ խաղացողներ ոգևորված են «Այաքսի» ներկայիս մարզչի գլխավորությամբ աշխատելու հեռանկարով և կարծում են, որ նրա հետ առաջընթաց կունենան: Սակայն «Յունայթեդի» մյուս խաղացողներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նրանք հոլանդացի մասնագետի ընտրությունը համարում են անհաջող ակումբի համար:
Չնայած դրան՝ մանկունիանցիների ղեկավարությունը հակված է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում 52-ամյա մասնագետին նշանակելուն։ «Այաքսը» պատրաստ է բաց թողնել նրան: