Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել է, որ «Բարսելոնան» ներկայիս տնտեսական վիճակում չի կարող ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
«Ներկայումս «Բարսելոնան» չի կարող ձեռք բերել Հոլանդին, իսկ Մադրիդի «Ռեալը» կարող է, նրանք կայուն տնտեսական վիճակում են:
«Ռեալը» կարող է միաժամանակ գնել և՛ Հոլանդին, և՛ Մբապպեին , եթե Պերեսը ցանկանա»,- El Chiringuito-ն մեջբերում է Խավյեր Տեբասի խոսքը: