Ջեյմի Ռեդնապ. «Ես հիմա տեսնում եմ Ռեշֆորդին և կարծում եմ, որ նա մի երիտասարդ է, ով պետք է իրեն այլ տեղում փորձի»

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը կարծում է, որ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Ես հիմա տեսնում եմ Ռեշֆորդին և կարծում եմ, որ նա մի երիտասարդ է, ով պետք է իրեն այլ տեղում փորձի։ Հիմա նա կարծես թե հուսալքվել է։

Նրա տրանսֆերի համար հարյուրավոր ակումբներ կպայքարեն:», – ասել է Ռեդնապը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեշֆորդով հետաքրքրվում են «Արսենալը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։

Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում 24-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: