ՊՍԺ-ի երկրպագուները դժգոհ են Սերխիո Ռամոսից, նրանք սուլել են պաշտպանին

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Ֆրանսիայի առաջնության «Լորյանի» դեմ տնային խաղում (5:1) փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին:

36-ամյա Ռամոսը խաղադաշտ  վերադարձավ 3 ամիս անց:

Փարիզյան ակումբի երկրպագուները սուլել են Ռամոսին, նրանք դժգոհ են իսպանացու խաղից:

Հիշեցնենք, որ պաշտպանն անցյալ ամռանն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել  ՊՍԺ:

36-ամյա կենտրոնական պաշտպանը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: