Չավին գովեստի խոսքեր է հնչեցրել Պեդրիի հասցեին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովել է կիսապաշտպան Պեդրիին՝ «Սևիլիայի» դարպասը խփած հաղթական գոլից հետո։

«Պեդրին անհավանական ֆուտբոլիստ է: Նա հիանալի գոլ խփեց։ Նրա խաղը դիտելը մեծագույն հաճույք է:

Ես նրան հանձնարարել եմ ավելի հաճախ հարվածել, թեպետ նա ավելի շատ սիրում  է սուր փոխանցումներ կատարել։

Պեդրին արդեն մեր առաջատարն է Պիկեի, Ալբայի, Ալվեսի և տեր Շտեգենի հետ միասին»,- ասել է կատալան մասնագետը: