Լա լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուներին:
Մրցանակին հավակնում է յոթ ֆուտբոլիստ. Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Բարսելոնա»), Ժուաո Ֆելիշ («Ատլետիկո»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Գոնսալո Գեդեշ («Վալենսիա»), Չիմի Ավիլա («Օսասունա»), Սերխի Դարդեր («Էսպանյոլ») և Ռուբեն Ալկարաս («Կադիս»):
Մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա առաջիկայում: