Ջանլուիջի Դոննարուման կարող է վերադառնալ հայրենիք

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման պատրաստ է մտածել Ա Սերիա վերադառնալու մասին, հայտնում է Football Italia-ն։

Ենթադրվում է, որ դարպասապահը դժգոհ է Կեյլոր Նավասի հետ մրցակցությունից և իր հասցեին հնչող քննադատություններից։

Այս մրցաշրջանում դարպասապահը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում և բաց է թողել 17 գնդակ։

23-ամյա իտալացու գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: