«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը խոսել է հարձակվող Ռաֆայել Լեաուի մասին։ Պորտուգալացին քննադատության է ենթարկվել «Յուվենտուսի» հետ 0-0 ոչ-ոքիից հետո՝ նշելով բաց թողնված հնարավորությունները։
«Ես հանդերձարանում էի։ Բոլորը զայրացած էին, բոլորը, այդ թվում՝ Ալեգրին, որովհետև մենք կարող էինք հաղթել։ Եվ նույնիսկ Լեաուն, որը բաց թողեց երկու հնարավորություն։ Բայց հիշեք. նա լավագույնն էր նախամրցաշրջանում, ապա երկու ամսով բացակայեց, իսկ հիմա պետք է վերադառնա իր նախկին մարզավիճակին։
Իհարկե, մենք բոլորս նրանից կախարդանք ենք սպասում, որովհետև Լեաուն նման է կախարդի։ Իհարկե, մարդիկ միշտ կխոսեն նրա մասին, որովհետև նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Եվ ես սա չեմ ասում հրապարակայնության համար. ես ինքս ֆուտբոլ եմ խաղացել», – ասել է Իբրահիմովիչը La Gazzetta dello Sport-ին։
«Միլանը» ներկայումս Սերիա A-ի աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։