«Բավարիայի» պաշտպան. «Երբ տեսա, թե ինչպես է նա բարձրացնում «Ոսկե գնդակը», աչքերս արցունքներով լցվեցին»

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Դայո Ուպամեկանոն խոստովանել է, որ իր հայրենակից՝ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի հաղթանակը «Ոսկե գնդակի» քվեարկությունում իր աչքերին արցունքներ է բերել։

«Մենք սովորել ենք նույն դպրոցում, խաղացել ենք նույն դաշտերում, ես խաղացել եմ նրա դեմ՝ մանկուց։ Անկեղծ ասած, խոսքս կտրված է։ Մենք բոլորս գիտեինք, որ նա կդառնա մեծ ֆուտբոլիստ, բայց միևնույն է…

Երբ տեսա, թե ինչպես է նա բարձրացնում «Ոսկե գնդակը», աչքերս արցունքներով լցվեցին։ Ես պետք է այնտեղ լինեի արարողությանը, բայց չկարողացա գալ։

Տեսնելով, թե ինչպես է նա շնորհակալություն հայտնում մորը, ընտանիքին, ընկերներին, Մուստաֆային, բոլոր նրանց, ովքեր այնտեղ էին… Դա հրաշալի պահ էր», – Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։