ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է Աշխարհի առաջնության ընդմիշտ հետաձգման հարցը քննարկելու իր պատրաստակամության մասին։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Սաուդյան Արաբիայում կայանալիք 2034 թվականի Աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել 2035 թվականի սկզբին՝ Ռամադանի պատճառով։
«Եթե մենք մրցաշարեր անցկացնենք տարվա նույն ժամանակահատվածում, մարտը կամ հոկտեմբերը ավելի լավն են։ Սակայն դեկտեմբերը անհնար է Աշխարհի մի մասում, իսկ հուլիսը՝ անհարմար մեկ այլ մասում։
Հուլիսը շատ շոգ է եվրոպական երկրներում։ Մենք մտածում ենք, թե ինչպես օպտիմալացնել օրացույցը։ Հունիսը լավ է հնչում Եվրոպայի համար։ Մենք պետք է բաց լինենք այս հարցում», – ESPN-ին ասել է Ինֆանտինոն։
Հարկ է նշել, որ Աշխարհի ակումբային առաջնությունը անցկացվել է 2025 թվականի ամռանը՝ հունիսին և հուլիսին։
2026 թվականին Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Կանադան կընդունեն Աշխարհի առաջնությունը։