Կիլիան Մբապպեն պաշտպանել է Լամին Յամալին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամինե Յամալի մասին։

«Լամին Յամալը ցուցադրում է ֆուտբոլի հանդեպ անկեղծ կիրք, և դա միակ բանն է, որը նա երբեք չպետք է կորցնի՝ ֆուտբոլի հանդեպ իր կիրքը։ Ինչ վերաբերում է մնացածին, դա նրա անձնական կյանքն է», – Մբապպեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Յամալը մասնակցել է չորս հանդիպման, խփել երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։