Հայտնի է Բունդեսլիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Բունդեսլիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Նախորդ ամիս Քեյնը երեք խաղում խփել է յոթ գոլ՝ 2025/26 մրցաշրջանում Բունդեսլիգայում խփած իր գոլերի ընդհանուր թիվը հասցնելով 11-ի։

Սեպտեմբերին անգլիացին նաև Չեմպիոնների Լիգայի երկու հանդիպում է անցկացրել «Բավարիայի» կազմում և դարձել է չորս գոլի հեղինակ: