«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Բունդեսլիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ ամիս Քեյնը երեք խաղում խփել է յոթ գոլ՝ 2025/26 մրցաշրջանում Բունդեսլիգայում խփած իր գոլերի ընդհանուր թիվը հասցնելով 11-ի։
Սեպտեմբերին անգլիացին նաև Չեմպիոնների Լիգայի երկու հանդիպում է անցկացրել «Բավարիայի» կազմում և դարձել է չորս գոլի հեղինակ: