Հենրիխ Մխիթարյանը խոսել է երիտասարդ ֆուտբոլիստների «հիվանդության» մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է երիտասարդ խաղացողների շրջանում իր տեսած խնդրի մասին: Հայ ֆուտբոլիստը հեռախոսների նկատմամբ ֆուտբոլիստների սերը համարում է «հիվանդություն»:

«Եթե նայեք գիշերային երկնքին, կարող եք տեսնել շատ աստղեր: Բայց եթե կենտրոնանաք միայն մեկ աստղի վրա, չեք նկատի մյուսներին: Նույնն է նաև հեռախոսի հետ. եթե անընդհատ նայում եք դրան, կորցնում եք ձեր շուրջը կատարվողը:

Այնպես որ, ինձ դուր չի գալիս, երբ այն չափազանց հաճախ է օգտագործվում հանդերձարանում կամ մարզասրահում: Սա նաև ազդում է խաղացողի խաղի վրա. այդ դեպքում խաղացողը գլուխը կախում է և նայում է միայն գնդակին՝ չտեսնելով իր թիմակիցներին: Սա մի տեսակ հիվանդություն է շատ երիտասարդ խաղացողների մոտ, և ոչ միայն ֆուտբոլում», – ասել է Մխիթարյանը La Gazzetta dello Sport-ին:

Վեց խաղից հետո «Ինտերը» Սերիա Ա-ի աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը: