Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է ակումբի լավագույն խաղացողը, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը։

25-ամյա Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ստացել է ձայների 25,51%, առաջ անցնելով դարպասապահ Ստանիսլավ Ագկացևից (19,6%) և պաշտպան Դիեգո Կոստայից (11,28%)։

Սեպտեմբերին թիմի ավագը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի և Ռուսաստանի գավաթի չորս հանդիպման, որոնցում արձանագրել է մեկ գոլային փոխանցում։

Նշենք, որ օգոստոսին ևս Սպերցյանը հաղթել էր նույն անվանակարգում՝ դառնալով «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստը։