«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմը և Էդուարդո Կամավինգան վերադարձել են մարզումների հիմնական խմբի հետ, հայտնում է Marca-ն։
Ջուդ Բելինգհեմը հուլիսի 16-ին վիրահատել էր ձախ ուսը՝ գրեթե երկու տարի առաջ՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց հետո առաջին ամիսներին ստացած հոդախախտը շտկելու համար։ Անգլիացու վերականգնումը ընթանում է ըստ ծրագրի։
Ինչ վերաբերում է Էդուարդո Կամավինգային, նա օգոստոսի 10-ին կոճի վնասվածք էր ստացել, որից վերականգնումը տևել է ավելի երկար, քան սպասվում էր։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա Լիգայի հաջորդ տուրում սեպտեմբերի 13-ին խաղալու է «Ռեալ-Սոսյեդադի» դեմ։