«Բարսելոնան» կորուստով է մոտենում առաջիկա խաղերին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի «Նյուքասլի» դեմ հանդիպումը։ Հոլանդացին վնասվածք է ստացել ազգային հավաքականի կազմում։

Ինչպես հայտնի է, կիսապաշտպանը չի հայտնվի խաղադաշտում սեպտեմբերի 14-ին կայանալիք Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում։

Diario AS-ի տվյալներով՝ դե Յոնգի մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի «Նյուքասլի» դեմ խաղին նույնպես հարցականի տակ է։ Ամեն ինչ կախված կլինի 28-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ընթացքից։

«Բլաուգրանայի» և «կաչաղակների» միջև խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին Անգլիայում։ Ֆրենկի դե Յոնգը ընթացիկ մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում մասնակցել է երկու խաղի։