Նեյմարը բաց կթողնի «Սանթոսի» բոլոր խաղերը արհեստական ​​խոտածածկի վրա

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը բաց կթողնի արհեստական ​​խոտածածկի վրա թիմի բոլոր խաղերը, հայտնում է Jornal A Tribuna-ն։

Աղբյուրի համաձայն՝ արհեստական ​​խոտածածկի վրա ցանկացած անկում բրազիլացու հոդերի և ծնկների ուժեղ ցավ է պատճառում, և դա կարող է նաև վնասվածքի հանգեցնել։

Նեյմարը այս մրցաշրջանում «Սանթոսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ խփելով վեց գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։