Անխել Դի Մարիան առաջարկել է ցմահ պայմանագիր կնքել Լիոնել Սկալոնիի հետ

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի մասին։

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, Արգենտինայի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կմրցի Էկվադորի դեմ։

«Մենք պետք է Սկալոնիի հետ պայմանագիր կնքենք ցմահ։ Ամեն ինչ, ինչ նա ձեռք է բերել, ամեն ինչ, ինչ նա արել է, քանի ֆուտբոլիստ է բացահայտել։ Հուսով եմ, որ նա կմնա երկար տարիներ», – Դի Մարիայի խոսքերն է մեջբերում NazaCarpYT-ն։

Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնին Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2018 թվականին։ Մասնագետի ղեկավարությամբ թիմը զգալի հաջողությունների է հասել. 2021 թվականին «ալբիսելեստեն» նվաճել է Ամերիկայի գավաթը, իսկ 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ 2024 թվականի ամռանը Արգենտինայի հավաքականը նրա ղեկավարությամբ կրկին նվաճել է Ամերիկայի գավաթը։