Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Ռոմելու Լուկակուն վնասվածքի պատճառով

«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն, հավանաբար, չի վերադառնա խաղադաշտ մինչև դեկտեմբեր՝ ազդրի վնասվածքի վերաբերյալ վերջին հետազոտությունից հետո։

Սկզբում Ռոմելու Լուկակուն պետք է խաղար նոյեմբերի 22-ին կայանալիք «Ատալանտայի» դեմ Ա Սերիայի խաղում, սակայն, ըստ Il Mattino-ի և Tuttomercatoweb-ի, Բրյուսելում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բելգիացին չի վերադառնա մինչև դեկտեմբեր։

Հարձակվողը վնասվածք է ստացել օգոստոսին «Օլիմպիակոսի» դեմ ընկերական խաղում (2-1)։

Նախորդ մրցաշրջանում բելգիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։