📷 Հայտնի է՝ որ մարզաշապիկներով կմրցեն Հայաստանի և Իռլանդիայի ընտրանիները

ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական փուլի F խմբի երկրորդ տուրում Իռլանդիայի հավաքականի դեմ կայանալիք հանդիպմանը Հայաստանի ազգային թիմը հանդես կգա կարմիր մարզաշապիկով։

Մրցակիցները խաղադաշտ դուրս կգան սպիտակ համազգեստով։ Տեղեկությունը հրապարակել է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։