Գաբրիել Մարտինելին խոստում է տվել «Արսենալի» երկրպագուներին

«Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին կիսվել է երկրպագուների կողմից ստացվող քննադատությունների վերաբերյալ իր մեկնաբանություններով։

«Ես առցանց քննադատություն եմ տեսնում, և դա ինձ վշտացնում է։ Երբ ես գոլ եմ խփում, ինձ Ռոնալդինյո են անվանում, իսկ երբ չեմ անում, վիրավորում են։ Վստահեցնում եմ ձեզ, որ այս մրցաշրջանում դուք կլսեք իմ անունը, ես գոլեր կխփեմ և գոլային փոխանցումներ կանեմ», – ասել է Մարտինելին։

Բրազիլացին «Արսենալի» կազմում է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա երկու խաղ է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց չի կարողացել ոչ մի միավոր վաստակել։ «Արսենալը» սեպտեմբերի 13-ին տանը կընդունի «Նոթինգհեմ Ֆորեսթին»։