Ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնի տեղեկությամբ՝ Անգելոս Պոստեկօղլուն պատրաստվում է ստանձնել «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ակնկալվում է, որ ակումբը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա առաջիկա մեկ օրվա ընթացքում։
Նրա առաջին հանդիպումը «անտառայինների» ղեկին, ամենայն հավանականությամբ, կլինի շաբաթ օրը՝ «Արսենալի» դեմ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նունու Էշպիրիտու Սանտուի հեռացումից հետո թիմի ղեկավարները քննարկում էին Դոմենիկո Տեդեսկոյի թեկնածությունը, սակայն վերջինս առաջարկ ունի նաև «Ֆեներբահչեից»։
60-ամյա Պոստեկօղլուն վերջին անգամ աշխատել է «Թոթենհեմում», որտեղ գլխավոր մարզչի պաշտոնում էր 2023-ից մինչև 2025 թվականը։ Նախորդ մրցաշրջանի ավարտին մասնագետը լքել էր լոնդոնյան ակումբը։