Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի հավակնորդների մասին։
«Առաջին հերթին պետք է նշեմ «Լիվերպուլին»․ նրանք միշտ պայքարում են բարձր մակարդակով և ձգտում են նվաճել նոր տիտղոսներ։ Բայց մեծ վստահություն ունեմ նաև «Արսենալի» նկատմամբ։ Թիմը կայուն կորիզ ունի, ֆուտբոլիստները երկար ժամանակ է միասին են խաղում, իսկ դա հաճախ վճռորոշ է դառնում»,– ասել է Մբապեն։
Խոսելով չեմպիոնի ֆավորիտի մասին՝ նա հավելել է․ «Կրկին դժվար է կանխատեսել։ Գուցե սա հենց «Արսենալի» տարին լինի։ Իհարկե, հեշտ է ասել՝ «Մանչեսթեր Սիթին» կամ «Լիվերպուլը», բայց սպասենք ու տեսնենք»։