«Իփսվիչ Թաունի» կիսապաշտպան Սեմի Սմոդիչը վնասվածքի պատճառով չի մեկնել Երևան և չի մասնակցի ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպմանը, տեղեկացնում է The Irish Times-ը։
«Շատ եմ ցավում, որ պետք է վաղաժամ լքեմ հավաքականի ճամբարը։ Հուսով եմ՝ վնասվածքը լուրջ չէ։ Հաջողություն եմ մաղթում թիմակիցներիս Հայաստանում»,- գրել է Սմոդիչը իր սոցիալական էջերում։
29-ամյա ֆուտբոլիստի փոխարեն հայտացուցակում ընդգրկվել է «Շեմրոք Ռովերսի» պաշտպան Ջոշ Հոնոհանը։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի 19:45-ին։