Կիլիան Մբապպեն պատմել է, թե ինչպես է ստացել «10» համարը «Ռեալում»

Հարձակվող Կիլիան Մբապպեն բացատրել է, թե ինչպես է իր համարը փոխվել «Ռեալ Մադրիդում»։ Ֆրանսիացի աստղի խոսքերով՝ ամեն ինչ շատ պարզ է եղել։

«Ես արձակուրդում էի։ Ակումբը որոշեց ինձ տալ 10 համարը։ Նրանք զանգահարեցին ինձ, և ես ասացի. «Լավ» (ծիծաղում է)։ Շատ պարզ է», – Telefoot-ին ասել է Մբապպեն։

«Ռեալի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում Կիլիան Մբապպեն կրել է 9 համարը։ Ընդհանուր առմամբ, Մբապեն «Ռեալի» կազմում անցկացրել է 62 պաշտոնական խաղ, խփել 47 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում իր թիմակցին։ «Սպիտակները» Լա Լիգայի իրենց հաջորդ խաղը կանցկացնեն սեպտեմբերի 13-ին՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ։