Միլանի «Ինտերը» ցանկանում է իր կազմը համալրել «Լիոնի» հարձակվող Մալիկ Ֆոֆանային ձեռք բերելով։ Այս մասին հաղորդում է Italy Football-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ միլանցիներն ուսումնասիրում են 20-ամյա Ֆոֆանային հունվարին գնելու հնարավորությունը։
Ֆրանսիական «Լիոնին» միացած Ֆոֆանան հանդես է գալիս թիմում 2024 թվականի հունվարից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 41 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիոնի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։