ԱԱ-2026. Աֆրիկական հավաքականը նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր

Թունիսի ազգային հավաքականը պաշտոնապես ապահովեց իր տեղը 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

2025 թվականի սեպտեմբերի 8-ին Թունիսը արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Հասարակածային Գվինեայի թիմին։ Հաղթական գոլը խփվեց հանդիպման 90+4-րդ րոպեին՝ Մոհամեդ Ալի Բեն Ռոմդհանի հեղինակությամբ։

Այս արդյունքի շնորհիվ Թունիսի հավաքականը 8 խաղում վաստակեց 22 միավոր և H խմբում ամրապնդեց առաջին հորիզոնականը՝ 10 միավորով առաջ անցնելով Նամիբիայից, որը եզրափակեց երկրորդ տեղում։ Հասարակածային Գվինեայի թիմը 10 միավորով հայտնվեց 4-րդ հորիզոնականում։

Թունիսը պատմության մեջ յոթերորդ անգամ և անընդմեջ երրորդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

Աշխարհի առաջնությունը 2026 թվականին կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։