Մանուել Նոյերը հրապարակայնորեն քննադատել է ՊՍԺ-ի դարպասապահին

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հրապարակայնորեն քննադատել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային՝ Ջամալ Մուսիալայի հետ բախման դրվագում դրսևորած պահվածքի համար։ Դեպքը տեղի է ունեցել Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչի՝ «Բավարիա» – ՊՍԺ խաղի առաջին կեսի վերջում։

Մուսիալան հանդիպման ընթացքում ծանր վնասվածք է ստացել՝ ենթադրվում է սրունքի կոտրվածք։ Գերմանացի կիսապաշտպանը պատգարակով դուրս է բերվել խաղադաշտից և տեղափոխվել հիվանդանոց։

«Դա մի իրավիճակ էր, որտեղ կարելի էր խուսափել բախումից։ Շատ ռիսկային պահ էր։ Դոնարուման շատ լավ գիտեր, որ նման մտքով կարող է վնասել մեր խաղացողին։

Մոտեցա Դոննարումմային ու հարցրեցի՝ «Չե՞ս ուզում մոտենալ մեր խաղացողին»։ Սա հարգանքի նշան է՝ նման իրավիճակում հետաքրքրվել մյուսի առողջությամբ։ Ի վերջո, նա մոտեցավ, բայց ես անձամբ այլ կերպ կվարվեի։ Այսպիսի պահերին արդար խաղը շատ կարևոր է», – Նոյերի խոսքերն է փոխանցում Bild-ը։