«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն, ով Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ խաղում «Բորուսիայի» դեմ խաղում (3-2) դարձավ գոլի հեղինակ, սահմանեց ակումբային ռեկորդ, որը «Լոս Բլանկոսի» ֆուտբոլիստները երբեք չէին գերազանցել։ Այս մասին հայտնում է Stats Foot-ը:
Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն մեկ մրցաշրջանում գոլ է խփել «Ռեալի» կազմում յոթ տարբեր մրցաշարերում, ինչը նախկինում ոչ ոքի չի հաջողվել։
Այսպիսով, Մբապպեն բոլոր մրցաշարերում 58 խաղում խփել է 44 գոլ։ Նա 31 գոլ է խփել Լա Լիգայում, յոթը՝ Չեմպիոնների Լիգայում, երկուսը՝ Իսպանիայի գավաթում, ինչպես նաև մեկ գոլ է խփել չորս մրցաշարերում՝ Իսպանիայի Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը և Միջմայրցամաքային գավաթը։