«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր ալ-Խելաիֆին կիսվել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի մասին իր մտքերով։
«Եթե Դեմբելեն այս տարի չնվաճի «Ոսկե գնդակը», դա լուրջ խնդիր կլինի։ Անկասկած, նա պետք է հաղթի՝ հաշվի առնելով նրա այս մրցաշրջանում ցուցաբերած հիանալի ելույթները», – Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Դեմբելեն 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 33 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։