«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտարարեց հարձակվող Ջոնաթան Դևիդի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կանադացի ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 25-ամյա հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 6 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը «Լիլն» էր, որի հետ նրա պայմանագիրն ավարտվում էր հուլիսի 1-ին։ Կանադացին ֆրանսիական թիմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Անցյալ մրցաշրջանում կանադացին մասնակցել է բոլոր մրցաշարերում 49 խաղի, որոնցում խփել է 25 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։