Ժյուլ Կունդեն՝ Աշխարհի ակումբային առաջնության մասին․ «Այնքան հաճելի է արձակուրդում լինել»

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հայտնել է, որ ուրախ է արձակուրդում լինելով ընթացիկ Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում։

«Կան թիմեր, որոնց մրցաշրջանը սկսվել է 2024 թվականի հուլիսի կեսերին։ Հիմա 2025 թվականի հուլիսի 4-ն է, և նրանք դեռ խաղում են։ Այնքան հաճելի է արձակուրդում լինել», – գրել է Կունդեն X սոցիալական ցանցում։

2024/25 մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ, խփել 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։