«Չելսիի» հարձակվող Նոնի Մադուկեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Արսենալի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։
Ըստ աղբյուրի՝ ակումբները դեռևս չեն սկսել բանակցությունները հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ 23-ամյա Մադուկեն հետաքրքրված է «Արսենալին» միանալով, ֆուտբոլիստը ցանկանում է կանոնավոր խաղալ, իսկ «Չելսիում» նա նման հնարավորություն չունի։
Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է վաճառել Մադուկեին 50 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Ֆուտբոլիստը միացել է «Չելսիին» 2023 թվականի հունվարին և ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2030 թվականը։