Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն Ատլանտայի «Մերսեդես Բենց» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» հետ։
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսի վերջում մյունխենյան թիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան սարսափելի վնասվածք ստացավ։
Հանդիպումը ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմի կազմից աչքի ընկան Դեզիրե Դուեն և Ուսման Դեմբելեն։
Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսում ՊՍԺ-ն մնաց 9 ֆուտբոլիստով՝ կարմիր քարտեր ստացան Ուիլյամ Պաչոն և Լուկաս Էրնանդեսը։
Այսպիսով, այս հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կմրցի «Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» զույգի հաղթողի հետ։