«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է շարունակել իր կարիերան «Բարսելոնայում»։ Լրագրող Սանտի Աունայի խոսքով՝ «Բարսելոնան» առաջիկա մի քանի օրերին կսկսի բանակցություններ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռեշֆորդը շատ է ցանկանում միանալ կատալոնական ակումբին և պատրաստ է զգալի ջանքեր գործադրել գործարքն իրականացնելու համար։
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Նա անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է «Աստոն Վիլլայում»։ Այս ընթացքում հարձակվողը խաղացել է 17 խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։