Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի մեկնարկից առաջ շարունակում է ուժեղացնել կազմը։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է պորտուգալացի ձախ եզրային պաշտպան Դավիդ Սուալեհեի ձեռքբերման մասին։
28-ամյա Սուալեհեն վերջին անգամ հանդես է եկել Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա Լյուբլյանայի» կազմում։ Նախկինում նա խաղացել է Պորտուգալիայի բարձրագույն խմբի «Պասուշ Ֆերեյրա» և «Ֆարենսե» ակումբներում։
Պաշտպանը ֆուտբոլային ուղին սկսել է հայտնի «Պորտուի» ակադեմիայում։ «Նոայում» Սուալեհեն կկրի 33 համարի մարզաշապիկը։