Իսպանական Լա Լիգան հրապարակեց 2025/26 մրցաշրջանի խաղացանկը

Իսպանական Լա Լիգան հրապարակել է գալիք մրցաշրջանի խաղացանկը։ Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 17-ին, իսկ վերջին տուրը տեղի կունենա մայիսի 24-ին։ Առաջին տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» դրսում կմրցի «Մալյորկայի» դեմ, իսկ «Ռեալ Մադրիդը» տանը կհյուրընկալի «Օսասունային»։

Մրցաշրջանի առաջին Էլ-Կլասիկոն՝ «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» միջև կկայանա Մադրիդում հոկտեմբերի 26-ին, իսկ երկրորդը՝ Բարսելոնայում մայիսի 10-ին։

Տեղեկացնենք, որ «Բարսելոնան» մրցաշրջանի առաջին երեք խաղերը կանցկացնի դրսում, իսկ տնային առաջին խաղը «Spotify Camp Nou» ստադիոնում կանցկացնի միայն 4-րդ տուրում՝ սեպտեմբերի 24-ին հյուրընկալելով «Վալենսիային»:

Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ.