«Ինտերի» նախագահը՝ նորանշանակ գլխավոր մարզչի մասին

«Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտտան կիսվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի գլխավորությամբ ցուցադրած խաղի մասին իր մտքերով։ Ռումինացի մարզիչը փոխարինել է Սիմոնե Ինձագիին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելուց հետո մեկնել է «Ալ-Հիլալ»։

«Քրիստիանը ժամանակակից մարզիչ է, նա հարմարվում է խաղացողների բնութագրերին, ապա սահմանում մարտավարական կառուցվածքը։ Նա փորձարկումներ է անում որոշ խաղացողների հետ, ինչպիսիք են Էսպոզիտոն և Լուիս Էնրիկեն, բայց դա նորմալ է։ Ես հավատում եմ խաղացողների բազմակողմանիությանը և մարզչի ճկունությանը», – ասել է Մարոտան DAZN-ին տված հարցազրույցում։