«Մոնակոն» բանակցություններ է վարում Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 29-ին Պոգբան որակազրկվել էր չորս տարով՝ դոպինգի կանոնների խախտման պատճառով. նրա օրգանիզմում հայտնաբերվել էր բարձր տեստոստերոնի մակարդակ։ Սակայն նույն տարվա հոկտեմբերին որակազրկման ժամկետը կրճատվել էր մինչև 18 ամիս, որն ավարտվել է 2025 թվականի մարտին։
Պոլ Պոգբայի վերջին ակումբը եղել է իտալական «Յուվենտուսը», որը 2024 թվականի դեկտեմբերին խզել էր նրա պայմանագիրը։