«Չելսիի» դարպասապահը կտեղփոխվի «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» համաձայնել է պայմանագիր կնքել «Չելսիի» դարպասապահ Մարկուս Բետտինելիի հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը մոտ ապագայում կմիանա «Քաղաքայիններին»՝ Խոսեպ Գվարդիոլայի թիմի հետ մեկնելով աշխարհի ակումբային առաջնություն, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի։

Անգլիացին կդառնա «Սիթիի» երրորդ դարպասապահը։ Մարկուս Բետտինելին «Չելսիին» է միացել 2021 թվականի ամռանը «Ֆուլհեմից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ընդհանուր առմամբ, դարպասապահը «Ազնվականների» հիմնական թիմում ընդամենը մեկ խաղ է խաղացել։

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 600 հազար եվրո։ Հունիսի 18-ին «Մանչեսթեր Սիթին» ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում կխաղա մարոկկացի «Վիդադի» դեմ։