«Միլանը» կարող է այս ամռանը կորցնել իր վինգեր Ռաֆայել Լեաուին։ 25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբը, և արդեն տարբեր գրանդ ակումբներ դիտարկվում են որպես հավակնորդներ նրա տրանսֆերի համար։ Պորտուգալացին պահանջված է ոչ միայն եվրոպական առաջնություններում․ լրագրող Բեն Ջեյքոբսի տվյալներով՝ Լեաուով հետաքրքրված է սաուդյան «Ալ-Նասրը»։
«Միլանը» պատրաստ է դիտարկել առաջարկները, որոնք սկսվում են 80 միլիոն եվրոյից, սակայն դեռ հստակ չէ՝ արդյոք ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ Եվրոպայից։ Ռաֆայել Լեաուի հիմնական հավակնորդը համարվում էր «Բավարիան»։ Անցած մրցաշրջանում «Միլանի» հարձակման առաջնորդը մասնակցել է 50 խաղի՝ դառնալով 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։